Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՔԱՂՍԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՊՈԱԿ-Ի ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ/տեսանյութ/

14.07.2017



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է <<Քաղսիի առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՊՈԱԿ-ի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
  Քաղսի համայնքում կայացած հանդիսությանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը, ՀՀ Առողջապահության նախարարության, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, առողջապահական հաստատության շենքի կառուցման գործընթացում ներդրումներ իրականացրած ամերիկահայ բարերարներ, ինչպես նաև հյուրեր մարզի տարբեր համայնքներից:
  ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն համույթների ու անհատ կատարողների գեղարվեստական համարներով:
  Հարկ է նշել, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առողջության առաջնային պահպանման կենտրոնի համար նոր շենքի կառուցման մեկնարկը տրվել է 2016 թվականի ապրիլից:
 Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Շինարարության արժեքը կազմել է շուրջ 59 մլն դրամ, որի 10 տոկոսի չափով համայնքային ներդրումն իրականացվել է ամերիկահայ ՛՛Friends of Armenia՛՛ - << Հայրենիք>> միության և Քաղսիի համայնքապետարանի կողմից:
Մինչ այս պահը Քաղսի համայնքի առողջապահական հաստատությունը գործել է գյուղապետարանի 1-ին հարկում` 25 ք/մ մակերեսով հարմարեցված սենյակում:
  Համայնքային կարևորություն ունեցող ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է առողջության առաջնային պահպանման կենտրոնի՝ շուրջ 180 ք/մ ընդհանուր մակերեսով նոր մասնաշենք, որտեղ կգործեն բուժանձնակազմի, պատվաստման, ախտահանման և այլ մասնագիտացված աշխատասենյակներ:    Նոր ամբուլատորիայի շենքը ջեռուցվելու է ժամանակակից լոկալ ջեռուցման համակարգի միջոցով: Առողջապահական հաստատությունը նորակառույց շենքում իր գործունեությունը կծավալի 5 մշտական հաստիքներ ունեցող աշխատակազմով:
 Նորակառույցի բացման պաշտոնական արարողությունից հետո Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և հյուրերը շրջել են նորակառույց մասնաշենքի տարածքում և ծանոթացել բուժ.հաստատության աշխատանքային պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36