Նորություններ
Լրահոս
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԵՎ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
15.06.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզի Աբովյանի և Հրազդանի տարածաշրջաններում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություններ:
Մարզի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրված ավելի քան 30 բնակիչների կողմից բարձրաձցվել են բժշկական սպասարկման, սոցիալական ու զբաղվածության խնդիրներին վերաբերող տարաբնույթ հարցեր:
Բնակիչների կողմից բարձրացված մի շարք խնդիրներ ընդունելության ընթացքում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշակի հարցեր առավել համակողմանի վերլուծելու և հստակ պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով մարզպետարանի աշխատակազմին տրվել են համապատասխան հանձնարարականներ: