Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ

16.04.2017

       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առիթով կազմակերպված Սուրբ Պատարագին:

    Սուրբ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնական Սուրբ Պատարագին մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք և մարզի համայնքների ղեկավարները:

    Կեչառիսի վանական համալիրում կայացած հոգևոր արարողության շրջանակներում Կոտայքի թեմի առաջնորդը ներկայացրել է Սուրբ Հարության տոնի խորհուրդն ու վերջինիս նշանակալի առանձնահատկությունները:

    Հավելենք, որ տոնական օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել Կոտայքի թեմի բոլոր եկեղեցիներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27