Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

21.02.2017

      Փետրվարի 18-ին Կոտայքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ըստ համապատասխան ժամանակացույցի առաջինը կայացել է <<Մաթեմատիկա>> առարկայի օլիմպիադան, որին մասնակցել են 215 աշակերտներ:
      Ընդհանուր առմամբ 16 առարկաներից դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցելու են տարածքային փուլում անցողիկ միավորներ հավաքած շուրջ 950 աշակերտներ:
      Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մեկնարկի կապակցությամբ մասնակից աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին           ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը:
     Հարկ է նշել նաև, որ <<Գիրք նվիրելու>> օրվա կապակցությամբ աշակերտներին տրվել են Կոտայքի մարզը ներկայացնող բանաստեղծ Միսաք Հովենցի <<Մենավոր կղզի>> բանաստեղծությունների ժողովածուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18