Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քննարկումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակված է` 19.12.2013

Վերջին ժամկետը` 09.10.2014

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը


«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 2-րդ հոդվածից հանել «ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական հասկացությունների իմաստով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 5-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հանրային ծառայության հիմնական սկզբունքները:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը «ունեցող» բառից հետո լրացնել «համայնքի» բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 8-րդ հոդվածում.
1. «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով.
2. 2-րդ մասը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
3. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ մասով.
«2.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1.2.-րդ մասով նախատեսված դեպքում համայնքային ծառայության 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը:»:
4. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ համայնքային ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատաuխան դաuային աuտիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դաuային աuտիճան:».
5. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1. և 3.2. մասերով.
«3.1. Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող համայնքային ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան կարող է շնորհվել ոչ շուտ, քան համայնքային ծառայության տվյալ խմբի տվյալ ենթախմբի պաշտոնը, սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանով, երեք տարի անընդմեջ զբաղեցնելուց հետո: Սույն օրենքի իմաստով համայնքային ծառայության պաշտոնն անընդմեջ զբաղեցնել է համարվում տվյալ պաշտոնը զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը կամ եթե համայնքային ծառայության մի պաշտոնից ազատվելու և մյուսին սահմանված կարգով նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցել մեկ ամիսը:
3.2. Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:». 6. ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.
7. 5-րդ մասի 1-ին նախադասությունում «քաղաքացիական ծառայության» բառերը փոխարինել «հանրային ծառայության մյուս տեսակների» բառերով.
8. 5-րդ մասի 2-րդ նախադասությունը «պետական խորհրդականի դասային աստիճան» բառերից հետո լրացնել «կամ դրանց համապատասխանող հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 10-րդ հոդվածում.
1. 1-ին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` հանրային ծառայության մյուս տեսակների պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության uտաժ և համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճանին համապատասխանող` հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ հանրային ծառայության մյուս տեսակների պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.»:
2. 2-րդ մասի 2-րդ պարբերությունը և 3-րդ մասը «ունեցող» բառերից հետո լրացնել «համայնքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում.
1. «բ» կետում «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.
2. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 14-րդ հոդվածում.
1. 8-րդ մասի 3-րդ պարբերությունում «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ» բառերով.
2. 9.1.-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչելու, իսկ հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու հարցը: Մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները կրում են պարտադիր բնույթ»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 14.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Համայնքային ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել համապատասխան աշխատակազմի կամ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման այն համայնքային ծառայողին, որը միաժամանակ՝
ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
բ) համարվում է համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի պաշտոն.
գ) ստորաբաժանման մեջ ներառված համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում համարվում է կոնկրետ ստորաբաժանման համայնքային ծառայող, իսկ ստորաբաժանման մեջ չներառված աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում` աշխատակազմի համայնքային ծառայող.
դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 1.1-րդ և 1.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը (բացառությամբ սույն հոդվածի 1.1. մասի), իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 1.2. մասի)` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.1 Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.2. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր, լինելու և պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է տվյալ համայնքի ղեկավարը:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում.
1. «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերով.
2. հանել 2-րդ նախադասությունը:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 17-րդ հոդվածում.
1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի մասնագիտական աշխատանքային ստաժում, եթե այն համապատասխանում է ստացած բարձրագույն կրթությանը, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժին:»:
2. 3-րդ մասում «Uույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեuված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական» բառերը փոխարինել «Քաղաքական» բառերով:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 19-րդ հոդվածում.
1. 2-րդ մասում «ատեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «ատեստավորումը կարող է անցկացվել» բառերով.
2. 5-րդ մասի 1-ին պարբերության «ա» կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.
3. 5-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» կետով.
«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները:».
4. 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».
5. 9-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաuտաթղթային ատեuտավորման ենթակա են այն համայնքային ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված համապատասխան դասային աստիճանից բարձր դաuային աuտիճան կամ համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստա¬վորվել են:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21-րդ հոդվածում.
1. 1-ին մասի «ա» կետը «(տեղակալների)» բառից հետո լրացնել «Երևանի գլխավոր ճարտարապետի» բառերով.
2. 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքային ծառայողն ունի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրային ծառայողի համար սահմանված հիմնական իրավունքները:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հանրային ծառայողի համար սահմանված հիմնական պարտականությունները:»:
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 24-րդ հոդվածում.
1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.
«թ) լինել նույն համայնքի ավագանու անդամ:»:
2. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ և այլն) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման:»:
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով:
ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» կետով.
«ը) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը:»:
ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող են համալրվել» բառերից հետո լրացնել «վերակազմակերպված կամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «գերազանց» բառը փոխարինել «կամ հատուկ առաջադրանքները որակյալ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 32-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «պաշտոնեական» բառը փոխարինել «ծառայողական» բառով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:
2. 1-ին մասի «գ1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.»:
3. 3-րդ մասում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով:
4. 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:»:
ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 33-րդ հոդվածում
1. 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետերով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով նշված տույժերից որևէ մեկի կիրառումը.».
2. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իա» կետով.
«իա) սույն օրենքի 14.1-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը.»:
2. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում համայնքային ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:»:
ՀՈԴՎԱԾ 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության
օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ


Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասն ամսվա ընթացքում հանրային ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը պետք է համապատասխանեցվեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, մասնավորապես` օրենքում օգտագործվող հասկացությունները, համայնքային ծառայության սկզբունքները, համայնքային ծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնցում առկա են որոշակի անհամապատասխանություններ: Այդպիսի անհամապատասխանություններից են օրինակ`
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նկարագրված են համայնքային ծառայության դասային աստիճանների համապատասխանությունը քաղաքացիական ծառայության դասային աստիճանների հետ, մինչդեռ դրա լիազորությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով վերապահված է ՀՀ կառավարությանը, որն արդեն իսկ ընդունել է 15.12.2012թ-ի Ն N 1797-Ն որոշումը.
- համայնքային ծառայողին թույլատրվող այլ վճարովի աշխատանքների ցանկից բացակայում է ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքը, որը նախատեսված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի վերը նշվածից համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես`
- ՀՀ մի շարք համայնքներում աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր լինելու պատճառով խնդիրներ են առաջանում քարտուղարին վերապահված պաշտոններում նշանակելու, ազատելու, ինչպես նաև համապատասխան դասային աստիճաններ շնորհելու, զրկելու և այլ հարցերում.
- համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայողական առաջխաղացման հնարավորությունների ընձեռնման հարցում.
- համայնքային ծառայողի երդման մասին նրա անձնական գործում գրառում կատարելու հարցում.
- համայնքային ծառայության ստաժը մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցում.
- արտամրցութային կարգով այլ պաշտոնում նշանակված անձանց հերթական ատեստավորման ժամկետների հարցում.
- կարգապահական տույժերի հաջորդական կիրառմամբ համայնքային ծառայողին պաշտոնից ազատման հետ կապված հարցերում
- և այլն:

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ


Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցումն է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

- «Հանրային ծառայության մասին» և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունների վերացումը.
- աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր լինելու դեպքում քարտուղարին վերապահված պաշտոններում նշանակելու, ազատելու, ինչպես նաև համապատասխան դասային աստիճաններ շնորհելու և զրկելու լիազորությունը համայնքի ղեկավարին վերապահումը.
- համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի շնորհման դեպքերի և ժամկետների սահմանումը.
- թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվող մրցույթների հարցազրույցի փուլում մասնակիցների գնահատման գործընթացի հստակեցումը.
- մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հարցազրույցի նոր փուլ անցկացնելու մասին որոշման ընդունման լիազորություն վերապահելը, որը վերաբերում է այն դեպքերին, երբ հարցազրույցի փուլում չեն բացահայտվում մասնակցի գործնական կարողությունները.
- համայնքային ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով նշանակելու գործընթացի կանոնակարգումը.
- համայնքային ծառայության ստաժը մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկելու հարցի հստակեցումը.
- փաստաթղթային ատեստավորման ենթակա անձանց շրջանակի ընդլայնումը.
- կարգապահական տույժ նշանակելուց առաջ համայնքային ծառայողից բացատրություն պահանջող պաշտոնատար անձին սահմանելը.
- համայնքային ծառայողին պաշտոնից ազատման հիմքերում կարգապահական կոնկրետ տույժերի հաջորդական կիրառման դեպքերի նկարագրումը.
- հաստիքների կրճատման հիմքով ծառայողին պաշտոնից ազատելու դեպքում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նրան նախազգուշացնելը պարտադիր չլինելու նորմի կիրառումը համայնքային ծառայությունում.
- բացահայտված մյուս խնդիրների լուծումը:

 

 Նախագիծ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակված է` 18.04.2013

Վերջին ժամկետը` 16.04.2015

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` օրենք) 30-րդ հոդվածի 5-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «(բացառությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
2. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
3. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիu հաշվարկվում և աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամuվա 15-ը:
4. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և փոխհատուցումները:
5. Հավելավճարների կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաև աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
6. Աշխատանքի վարձատրության հետ կապված սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության
օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը մշակվել է ելնելով Երևանի քաղաքապետարանի առանձնահատկություններով պայմանավորված` աշխատակազմին ներկայացվող պահանջներից, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածից:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը: Օրենքի նշված դրույթի հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով «քաղաքապետարանի աշխատակազմ» հասկացության ներմուծմամբ, որն իր մեջ ընդգրկում է ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքապետարանների աշխատակազմերը: Այս առումով` գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի միջև:
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն ՏԻՄ-երի ծառայողների աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Այս առումով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու կարիք ունի:


ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը`
1. Երևանի քաղաքապետարանի մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով աշխատակազմերին ներկայացվող իմպերատիվ պահանջի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի միջև առկա անհամապատասխանությունների վերացումն է,
2. աշխատակազմի աշխատակիցների, այդ թվում` համայնքային ծառայողների, աշխատանքի վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթների սահմանումն է:

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:


ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից «վարչություն» և (կամ) «բաժին» տեսակի ստորաբաժանումներով կառուցվածքի ձևավորման հնարավորությունն է, ինչպես նաև բոլոր համայնքների համար աշխատանքի վարձատրության ընդհանուր կարգի և պայմանների, իսկ յուրաքանչյուր առանձին համայնքի դեպքում` նաև աշխատանքի վարձատրության չափի հաշվարկման միատեսակ կարգի ներմուծումն է:

  Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակված է` 14.02.2013

Վերջին ժամկետը` 18.02.2015

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը


«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 14-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում.
1. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.».
2. ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև համայնքային ծառայության» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Oրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում հանրային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ և այլն) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության
օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն օրենքի գործողությունը տարածվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը:
Նկատի ունենալով, որ Երևանը համայնք է, հետևաբար կարելի է եզրակազնել, որ «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմ» տերմինն իր մեջ ընդգրկում է նաև «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ»-ը: Միաժամանակ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմ» հասկացությունը բացակայում է:
2. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ չեն համարվում, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հանրային ծառայող է համարվում պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը` առանց բացառությունների:
3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ պաշտոնների անվանացանկեր են նախատեսվում հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաև համայնքային ծառայության համար: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համայնքային ծառայությունն ընդգրկվում է հանրային ծառայության մեջ, իսկ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով համայնքային ծառայությունն, ըստ էության, առանձնացվում է հանրային ծառայությունից:
4. Որոշակի անհամապատասխանություն գոյություն ունի նաև օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենքի 24-րդ հոդվածի միջև:
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առևտրային կազմակերպություններում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում հանրային ծառայողը պարտավոր է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Ստացվում է, որ հանրային ծառայողը կարող է ունենալ, օրինակ` 9 տոկոս բաժնեմաս և այն չհանձնել հավատարմագրային կառավարման:
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանրային ծառայողը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման:
Օրենքի վերը նշված դրույթների վերլուծությամբ կարելի է փաստել, որ հանրային ծառայողը հավատարմագրային կառավարման պետք է հանձնի ոչ թե 10 և ավելի տոկոս բաժնեմասը, այլ ամբողջը, հակառակ դեպքում հանրային ծառայողը չի կատարի օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:
Բացի վերը նշվածից, Քաղաքացիական օրենսգրքի 2-րդ գլխի համաձայն առևտրային ընկերությունների կանոնադրական կապիտալներում անձանց մասնակցությունն արտահայտվում է, որոշ դեպքերում բաժնեմաս ունենալով (օրինակ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում), որոշ դեպքերում բաժնետոմսեր ունենալով (բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում), որոշ դեպքերում փայ ունենալով (կոոպերատիվների դեպքում) և այլն, մինչդեռ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում և 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում խոսք է գնում միայն բաժնեմասի մասին:

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված օրենքի նախագիծը տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսում:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության մարմիններում, համայնքների մասով, հստակություն մտցնելն ու օրենքում առկա անհամապատասխանությունների վերացումն է:
Առաջարկվում է`
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում օգտագործել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված` «քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմ» տերմինը, որն իր մեջ ընդգրկում է ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակազմերը: Նշվածի հետ կապված առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը.
- նախատեսել, որ հանրային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք հանրային ծառայողներ չեն համարվում.
- օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով «համայնքային ծառայություն»-ը դիտարկել «հանրային ծառայության յուրաքանչյուր տեսակ» հասկացության ներքո.
- նախատեսել, որ առևտրային կազմակերպություններում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում հանրային ծառայողը պարտավոր է այն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման.
- հստակեցնել առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում հանրային ծառայողի հնարավոր մասնակցության ձևերը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ և այլն):

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը` սույն հիմնավորմամբ ներկայացված խնդիրների բացակայությունն է.

  Նախագիծ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-29 20:30:12