Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Չարենցավան համայնքի Ալափարս գյուղ

Բնակչություն` 2467

Ընդհանուր տեղեկություններ

Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդը դեռևս ապրել է Ք.Ա. 2-րդ հազարամյակում։ Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94կմ2։ Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 30կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Հրազդանից 20 կմ հեռավորության վրա, Չարենցավան քաղաքից 5,5 կմ հեռավորության վրա։ Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան, հարավից Կարենիս, հարավ-արևմուտքից Քարաշամբ և Թեղենիք գյուղերին։

Ալափարսում մարդն ապրել է դեռևս երրորդ հազարամյակում, որի վառ ապացույցն է « Սանգյառ » ամրոց-բնակատեղին։ Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին։ 17-րդ դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով։ Առաջինը ժամանել է Խոյեցիների քարավանը 60 տուն 200 շնչով և բնակություն հաստատել գյուղի ներքին թաղամասում, իսկ երկրորդը Մակուի Շահբուլաղ գյուղի քարավանը 40 տուն՝ 150 շունչ և հաստատվել վերին աղբյուրամերձ թաղամասում։

20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում։ 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը, որը ավելի քան կես դար ղեկավարել է Ավետիք Ավետյանը։ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։

Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն։ Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված 5-րդ դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը։ Ալափարսը դպրոց է ունեցել նաև 200 տարի առաջ, այդ դպրոցն են հաճախել շրջանի մոտակա գյուղերի դպրոցահասակ երեխաները։

Ալափարսի դպրոցը հիմնադրվել է 1870–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թվականների սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907-ին՝ 21 աշակերտով։ 1913-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը՝ աղջիկ), 1921-ին՝ քառամյա։ Ալափարսի դպրոցի և 1929-ին բացված կոլտնտեսական երիտւսսարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրւս 1930-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935-ից միջնակարգ է։ Ալափարսի դպրոցy 1970–1971 ուսումնական տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07