Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ակունք համայնք

Մակերես` 296կմ2

Բնակչություն` 9864

Ակունք համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 Ակունք համայնքի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Ակունք, Զովաշեն,Զառ,Կապուտան,Հատիս,Կոտայք,Նոր Գյուղ,Սևաբերդ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ակունք համայնքը:
Ակունք համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Ակունք համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Ակունք, Զովաշեն,Զառ,Կապուտան,Հատիս,Կոտայք,Նոր Գյուղ,Սևաբերդ գյուղերը:

Համայնքի կենտրոնն է հանդիսանում Ակունք գյուղը:

 Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Չարենցավան, Գեղաշեն, Կամարիս, Կաթնաղբյուր, Արամուս, Մայակովսկի, Բալահովիտ, Աբովյան, Արզնի և Բյուրեղավան համայնքներին:

 Ակունք գյուղ

Բնակչության թիվը – 2364
Համայնքի մակերեսը - 2396.8հա
Համայնքի ներկայիս անվանումը - Ակունք 
Համայնքի պատմական անվանումները - Բաշ-գյուղ, Բաշքենդ
Համայնքի հիմնադրման 
ժամանակաշրջանը - 1829թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Կոտայք, Նոր Գյուղ, Կաթնաղբյուր,Արամուս, Զառ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կամարիս
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20կմ
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ, քրդեր
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ -մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - ֆուտբոլի հրապարակ
Արտադրական ձեռնարկություններ - ջրերի շշալցման գործարան
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագոծություն, անասնապահություն, այգեգործություն
Հոգևոր կառույցներ - Սբ. Կարապետ եկեղեցի` 1855թ, Սբ. Պողոս-Պետրոս վանական համալիր` 1551թ
Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշակոթող, գերեզմանոց խաչքարերով, խաչքար` Սբ. Հովհաննես, Կիկլոպյան ամրոց
Համայնքի մասին գրքի առկայություն –չկա
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչև 1946թ.` Բաշգյուղ: Տեղակայված է Հատիս լեռան ստորոտին, Աբովյանից 6 կմ հյուսիս-արևելք: Հիմնադրել են 1829-ին` Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից եկած հայերը: Գյուղի տարածքում պահպանվել են ուշ միջնադարի Պողոս-Պետրոս մատուռը և կիկլոպյան մի ամրոց: Գյուղի մոտ են գտնվում Քառասունակն աղբյուրները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32