Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Հրազդան համայնքի Քաղսի գյուղ

Բնակչություն` 2707

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՂՍԻ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Քաղսի
Համայնքի պատմական անվանումները - Քաղսի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Սոլակ, Հրազդան, Լեռնանիստ
Համայնքի մակերեսը - 3530
Հեռավորությունը մայրաքաղաքից - 45կմ
Բնակչության թիվը -2707 մարդ
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - մարզադահլիճ
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն, հողագործություն
Հայտնի մարդիկ - ՎանիկՄկրտչյան՝ աստղագետ, Վաչագան Գրիգորյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր
Հոգևոր կառույցներ - Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - <<Քաղսի>> - 2009թ. Հեղինակ՝ Վաչագան Գրիգորյան

 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղը հիմնադրվել է 1828 թ.` Պարսկաստանի Մակու գավառից ներգաղթած ընտանիքների կողմից: Գյուղը գտնվում է Հրազդանից 3 կմ հեռավորության վրա ծովի մակերևույթից 1700-1750 մ բարձրության վրա: Հյուսիսի սահմանագիծը Ծաղկունյաց լեռնաշղթան է:  Կլիման չափավոր ցամաքային, ձմեռը երկարատև, կայուն ձնածածկույթով, ամռանը մեղմ և զով: Տարածքում տիրապետում են տափաստանային բուսածածկույթով լեռնային սևահողերը: Գյուղի միջով են անցնում Հրազդան-Սևան, Հրազդան-Աշտարակ մայրուղիները, Սևան-Երևան երկաթգիծը և Հրազդան գետը: Համայնքն ունի 2 եկեղեցի` կառուցված 19-րդ դարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07