Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Նաիրի համայնք

Մակերես` 206կմ2

Բնակչություն` 39726

Եղվարդ համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Եղվարդ, Արագյուղ, Բուժական,Զովունի, Զորավան,Սարալանջ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Եղվարդ համայնքը:

Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Չարենցավան, Թեղենիք, Քարաշամբ, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Երևան  համայնքներին և Արագածոտնի մարզին:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

Եղվարդ քաղաք
Համայնքի մակերեսը 6722 հա
բնակչության թիվը 14746 մարդ

Եղվարդը քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք, Արա լեռան ստորոտում` ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա: վարչական տարածքը` 6722 հա: Համայնքում կան 23 բազմաբնակարան շենքեր և 2350 բնակելի առանձնատներ:
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Պատմական աղբյուրներում կան գրավոր հիշատակություններ Եղվարդի մասին 6-րդ դարից սկսած: Հնում Եղվարդը հայտնի է եղել որպես գրչության կենտրոն և տվել է երկու կաթողիկոս:
Եղվարդի հին բնակավայր լինլու մասին են վկայում նաև 5-րդ դարում կառուցված դահլիճ-եկեղեցին, որից, ցավոք մինչ օրս մասամբ պահպանվել է միայն ստորին մասը, քրիստոնեական ընդարձակ գերեզմանատունը, որտեղ կան 10-15-րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր, ինչպես նաև գերեզմանատան հարավային մասում առկա հսկա որձաքարերից շարված շինության հետքերը, որը մասնագետները վերագրում են հեթանոսական ժամանակներին: Եղվարդի միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է քաղաքից հյուսիս-արևելք` Արայի լեռան լանջին, 7-րդ դարում կառուցված Զորավոր եկեղեցին: Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը, որը կառուցվել է 1301թ-ին (2001թ-ին մեծ հանդիսությամբ նշվել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու 700 ամյակը): Դեռևս հնուց հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող հացը: Բնակավայրում ներկայումս էլ մշակվում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ: Եղվարդով անցնում են Արզնի-Շամիրամ ջրանցքը և Մասիս-Նուռնուս երկաթգիծը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36