Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Չարենցավան համայնք

Մակերես` 245,3կմ2

Բնակչություն` 39494

Չարենցավան համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

     Չարենցավան համայնքը մարզկենտրոնից գտնվում է 20կմ, մայրաքաղաքից 38 կմ հեռավորության վրա:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Չարենցավան, Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Չարենցավան համայնքը:
Չարենցավան համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Չարենցավան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Չարենցավան քաղաքը, և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Չարենցավան համայնքը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմական անվանումները - Լուսավան /1947-1967թթ./
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1947թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը -Ալափարս, Կարենիս, Ֆանտան
Համայնքի մակերեսը - 557 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից -38 կմ
Բնակչության թիվը - 29194
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ -5 հիմնական դպրոց, 1 ավագ դպրոց, պետական քոլեջ
Մշակութային հաստատություններ -Գառզուի անվան արվեստի դպրոց, Ա.Խաչատուրյանի անվան երաժշտական դպրոց, քաղաքային գրադարան
Մարզական հաստատություններ - Ա.Մանուկյանի անվան մարզադպրոց
Արտադրական ձեռնարկություններ - <<Արմավտո>> ԲԲԸ, <<Հաստոցաշինական գործարան>> ՓԲԸ, <<Բջնի>> հանքային ջրերի գործարան ԲԲԸ, <<Գործիքաշինական գործարան>> ԲԲԸ, <<Ասկե Գրուպ>> ԲԲԸ, <<Ձուլակենտրոն>> ԲԲԸ, <<Հոլանի>> ԲԲԸ /կարի ֆաբրիկա/
Բնակչության հիմնական զբաղմունքը - առևտուր
Հոգևոր կառույցներ - Սուրբ Փրկիչ եկեղեցի 2000թ. օգոստոս
Պատմամշակութային հուշարձաններ - Գանգրահեր տղայի արձանը
Համայնքի մասին գրքի առկայություն - <<Գանգրահեր տղայի քաղաքը>> 1987թ., <<Չարենցավան-60>> 2007թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Չարենցավան քաղաքը հիմնադրվել է 1947թ. ապրիլի 23-ին, որպես Գյումուշի ՀԷԿ-ի բանվորական ավան: Նախկին անունը՝ Լուսավան: Վերանվանվել է Չարենցավան 1967թ., ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի եւ մահվան 30-ամյակի: Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, Երևանից 38 կմ հյուսիս, Հրազդան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1600-1700 մետր բարձրության վրա:
1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Այստեղ գործում էին մեծ թվով խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց արտադրանքը առաքվում էր Միության եւ արտասահմանյան բազմաթիվ երկրների շատ քաղաքներ։ Առաջատար ճյուղը մեքենաշինությունն էր, որը տալիս էր արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 67%-ը։ Արդյունաբերության առաջնեկը ԵԲԿ (Երկաթ Բետոնե Կառուցվածքների) գործարանն էր, որը հիմնադրվել է 1958թ.։ 1959թ. շարք մտավ Հաստոցաշինական գործարանը, իսկ համախառն արտադրանքի ծավալով եւ բանվորների թվով ամենախոշոր գործարանն էր համարվում՝ Գործիքաշինականը։ «Ձուլակենտրոն» գործարանը հիմնադրվել է 1966թ., 1974թ-ին՝ «Լիզին» գործարանը, 1977թ-ին՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, «Արմավտո» դարբնոցային գործարանը, 1978թ-ին՝ Կարի ֆաբրիկան, որի արտադրանքն այժմ առաքվում է Իտալիա, «Միկրոպրոցեսոր» ավիագործարանը, գործել է նաեւ հոսանքի ստացման քիմաղբյուրների ՀԻ-ի փորձնական գործարանը, Շինիրերի կոմբինատը, «ՇինՏրեստ»-ը։ Վերջին 10 տարիների ընթացքում համայնքի արդյունաբերությունն անկում է ապրել, ընդլայնվել է առեւտրային եւ սպասարկման ոլորտի գործունեությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57