Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Արզնի համայնք

Բնակչություն` 3238

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համայնքի ներկայիս անվանումը - Արզնի

Համայնքի պատմական անվանումները - Արզնի

Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1829թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը - ք. Բյուրեղավան, ք. Աբովյան

Համայնքի մակերեսը - 1884,6 հա

Հեռավորությունը մայրաքաղաքից - 18 կմ.

Բնակչության թիվը - 2238

Բնակչության կազմը - հայ. ասորի, եզդի

Օգտակար հանածոներ - լիթոիդային պեմզա

Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ - չկա

Մարզական հաստատություններ - չկա

Արտադրական ձեռնարկություններ - <<Արզնու ՏԹՏԽ>> ԲԲԸ, <<Բեկոն Պրոդուկտ>> ՍՊԸ

Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն, անասնաբուծություն

Հայտնի մարդիկ - Սարխոշեև Սերգեյ Աբրահամի 1913-1991թ. Հայրենական մեծ պատերազմի հերոս

Հոգևոր կառույցներ - եկեղեցի 7-րդ դար, եկեղեցի 14-րդ դար

Պատմամշակութային հուշարձաններ - հայրեկնական մեծ պատերազմի հուշարձան/ 1941-1945 թ.թ./
անմեղ զոհերի հիշատակին/ 1915 թ./

Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք: Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ: Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսաին կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը: Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից , որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ: Մեկնաբանվում է մեռածների միջից Արային զննիր իմաստով: Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի , իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին: Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր: Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն: Ներկայումս գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Վերջիններում հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի, սրտի իշեմիկ եւ ռևմատիկ հիվանդություններ: Գյուղից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36