Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Հրազդան համայնք

Բնակչություն` 66582

Հրազդան համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը

Համայնքի տարածքային բնութագիրը

Հրազդան քաղաքը Կոտայքի մարզկենտրոնն է:
Բնակչության ընդհանուր թվաքանակը - 57671,
Համայնքի վարչական տարածքը - 15 273 հա,
Հրազդան քաղաքի տարածքը -2057 հա,
Քաղաքի առավելագույն ձգվածությունը մոտ - 25 կմ,
Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից -1750 մետր,
Գյուղատնտեսական հողատեսքեր - 11 042 հա
որից` սեփականաշնորհված - 4 132 հա,
պահուստային - 6 904,
Անտառապատ տարածքներ - 1 416 հա, անտառ` 725 հա,
Ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը -210 կմ, որից` տեղական նշանակության -155 կմ,
Բազմաբնակարան շենքերի քանակը -290 հատ,
Բնակելի տների քանակը -3349 հատ:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հրազդան քաղաքը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Հյուսիսից եզերված է Փամբակի լեռնաշղթայով, հարավ-արևմուտքից` Ծաղկունյաց լեռնաշղթայով: Արևելքից սահմանն անցնում է Գեղամա լեռնաշղթայով` մինչև Գութանասարի գագաթը: Քաղաքի տարածքով հոսում է Հրազդան գետը, որի մեջ թափվում են Մարմառիկ և Աղվերան գետակները:
Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1600-1750 մ բարձրության վրա: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5,5-60 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 715-730 մմ: Հրազդանի շրջանի (նախկինում Ախտայի շրջանի) շրջկենտրոնը 1930-59 թթ. եղել է Ախտա գյուղը, որը ներկայիս Հրազդան քաղաքի հարավային թաղամասն է հանդիսանում: 1959 թ. Ախտա գյուղը դասվեց հանրապետության քաղաքատիպ ավանների շարքին և նույն թվականին վերանվանվեց Հրազդան քաղաքատիպ ավան: ՀՍՍՌ Գերագույն Սովետի 1963 թ. հունվարի 12-ի “Հայկական ՍՍՌ-ում վարչատարածքային փոփոխությունների մասին” հրամանագրով լուծարվեցին աշխատավորների, դեպուտատների, Աթարբեկյանի և Ջրառատի գյուղական սովետները և Աթարբեկյան (այժմ` Վանատուր), Ջրառատ, Կաքավաձոր, Մաքրավան գյուղերը մտան Հրազդան քաղաքի կազմի մեջ:
Հրազդանը դարձավ շրջանային ենթակայության քաղաք: Հրազդանը, ձեռք բերելով քաղաքի կարգավիճակ, աստիճանաբար կերպարանափոխվում էր: Այդ ժամանակահատվածում Հրազդանի ազգաբնակչությունը կազմում էր մոտ 61,0 հազար մարդ, որի հիմնական մասը` մոտ 47,0 հազար մարդ, բնակվում էր բազմաբնակարան շենքերում: Քաղաքի հին բնակիչները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Ղարսից, Խոյից, Մուշից` 1926-29 թթ.: Սովետական շրջանում Հրազդանում բնակություն են հաստատել Հայաստանի մյուս շրջաններից, միութենական այլ հանրապետություններից եկած քաղաքացիներ և սփյուռքահայեր: 1992-93 թթ. տեղի ունեցած սեփականաշնորհման արդյունքում քաղաքաբնակ հրազդանցիները ձեռք բերեցին մոտ 4000 հա վարելահող, խոտհարքներ, մոտ 15 հազար գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններ, ներկայումս պահում են տասնյակ հազարավոր թև թռչուններ:
Սեփակաշնորհումը օրինական խթան հանդիսացավ քաղաքի անհատական բնակելի թաղամասերի կտրուկ շրջադարձին, գյուղական կենցաղին: Հրազդան քաղաքի ձգվածությունը կազմում է մոտ 22 կմ: Համայնքային ենթակայության ավտոճանապարհների և փողոցների երկարությունը կազմում է 192 կմ, ջրամատակարարման ցանցի միագիծ երկարությունը մոտ 300 կմ, մոտավորապես այդքան էլ կոյուղագծերի երկարությունն է: 1995 թ. դեկտեմբերից Հրազդանը դարձել է Կոտայքի մարզկենտրոն: Քաղաքն ունի 1 դրամատիկական թատրոն,1 պատկերասրահ, 2 թանգարան, 8 գրադարաններ, 1 մասնավոր ԲՈՒՀ, 2 ուսումնարան, 2 քոլեջ, 13 հանրակրթական, 1 ավագ և 1 հատուկ դպրոցներ, 13 մսուր-մանկապարտեզներ, 2 սպորտային, 2 երաժշտական, 2 մանկական արվեստի դպրոցներ, քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական, մշակույթի և երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոններ, ձմեռային մարզաձևերի, մանկապատանեկան մարզադպրոցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36